ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Արմեն Մուրադյանը բացառում է

Արմեն Մուրադյանը բացառում է
25.03.2016 | 01:16

«Ճառագայթային բժշկության կենտրոնը ուռուցքաբանության կենտրոնի մի մասն է, կառուցվելու է ՀԲ-ի տրամադրած «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման» վարկային ծրագրով, որի ընդհանուր արժեքը 12,4 մլն դոլար է»,- մեզ հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Գործադիրը երեկվա նիստում հաստատեց ճառագայթային բժշկության կենտրոնի կառուցման ծրագիրը` 100 % պետական բաժնեմասով։ Ինչ խոսք, այս ոլորտի զարգացումը խիստ անհրաժեշտություն է, սակայն ինքնին հարց է առաջանում` ինչո՞ւ այդ միջոցներով չի կարելի զարգացնել արդեն եղած Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի ճառագայթաբանության բժշկության ոլորտը, նոր պետական կլինիկան ինչո՞վ է տարբերվելու եղածից։ «Սա պետական ծրագիր է, որը կազմված է երեք փուլից. ծրագրի առաջին հատվածը ռադիոիզոտոպների արտադրությունն էր, որը, ինչպես գիտեք, արդեն իրականացվել է, և շուտով բացումը կկայանա։ Երկրորդ փուլում ճառագայթային բուժման կենտրոնն է, երրորդ փուլում` ստացիոնար բաժինը։ Այսինքն, այս ծրագիրը փուլ առ փուլ կյանքի է կոչվում»,- պարզաբանեց նախարարը, և ինքնին հարց առաջացավ. հնարավո՞ր է, արդյոք, որ մոտ ապագայում Ֆանարջյանի անվան կլինիկան մասնավորեցվի։ «Չեմ կարծում, ավելին` բացառում եմ»,- մեր հարցին ի պատասխան ասաց Արմեն Մուրադյանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ